-
21.05.2015|
16:58
Մադամ Տյուսոյի նյույորքյան մոմե տիկնիկների թանգարանում տեղ գտավ նաև մեր օրերի մեծագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնի» ու Արգենտինայի հավաքականի ֆենոմենալ հարձակվող Լիոնել Մեսիի արձանիկը:
-
21.05.2015|
16:57
Պատասխան խաղում ոչ-ոքի խաղալով «Դնեպրի» հետ` Դոնեցկի «Շախտյորը» նվաճեց ՈՒկրաինայի գավաթի եզրափակչին մասնակցելու իրավունք, մրցակից ունենալով երկրի նորընծա չեմպիոն Կիևի «Դինամոյին», որը գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում պարզապես ջախջախեց Դոնեցկի «Օլիմպիկին»` հաղթելով 4:1 հաշվով:
-
21.05.2015|
16:55
Կայացավ անգլիական պրեմիեր լիգայի դեռևս երեսուներեքերորդ տուրից հետաձգված «Արսենալ»-«Սանդերլենդ» հանդիպումը` միանգամից պատասխանելով երկու գլխավոր հարցի`
ա. արծաթե մեդալների համար պայքարում «Արսենալը» «Մանչեստր Սիթիին» այլևս մրցակից չէ,
բ. հանդիպման ոչ-ոքի արդյունքը (0:0) «Սանդրլենդին» հնարավորություն տվեց խուսափելու վտանգավոր գոտուց` դամոկլյան սուրը կախված թողնելով «Նյուքասլի» ու «Հալ Սիթիի» վրա:
-
21.05.2015|
12:20
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
-
19.05.2015|
10:55
Դոհայում կայացել է ընթացիկ մրցաշրջանի Ադամանդե լիգայի առաջին փուլը: Գրանցվել են մի շարք բարձր արդյունքներ:
-
19.05.2015|
10:54
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց հոկեյի աշխարհի հերթական առաջնությունը:
-
19.05.2015|
10:53
Անցած հանգստյան օրերին հայտնի են դարձել նաև մի շարք այլ երկրների չեմպիոններ:
-
19.05.2015|
10:51
Ավարտված 26-րդ տուրով հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի այս մրցաշրջանի չեմպիոնը: Դա «Փյունիկն» է` «Բանանցից» 1:2 հաշվով կրած… պարտությամբ:
-
19.05.2015|
10:49
Նախավերջին տուրերի արդյունքներով հայտնի դարձան Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների վերջին երկու չեմպիոնները: «Բարսելոնը» դա արեց «Աթլետիկոյի» հետ արտագնա խաղում, իսկ «Պարի Սեն Ժերմենը» երրորդ անընդմեջին հասավ «Մոնպելիեի» հետ մրցակցությունում: Նույնպես արտագնայում:
-
15.05.2015|
11:27
Դե ի՞նչ ասեմ` գիտեք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նշանակված է հունիսի 6-ին, ժամը 22.45-ին, հանդիպման վայրը` Բեռլին: Բնականաբար, մրցելու են «Յուվենտուսն» ու «Բարսելոնը», ու մեր ասածի այս անվերապահությունը կատարվածի սոսկական արձանագրում չէ: